Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը երկրորդ անգամ սպանեց «Եռաբլուրում» թաղված մեր հերոսներին

Փաշինյանը երկրորդ անգամ սպանեց «Եռաբլուրում» թաղված մեր հերոսներին
16.12.2020 | 18:23

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ մի խղճուկ, փոքր մարդ՝ խաբելով ամբողջ ժողովրդին եկավ իշխանություն, կործանեց երկիրը: Դեկտեմբերի 15-ի երթ-հանրահավաքի ժամանակ ասաց, որ այսօր խելոք, անձնազոհ ազնիվ մարդկանցով այսօր այդ փոքր մարդու դեմ են պայքարում:
«Պատկերացնո՞ւմ եք, նա ինչ արեց. ոչ միայն սպանեց այն 5 հազար հոգուն, որ զոհվել են, ինքը երկրորդ անգամ սպանեց «Եռաբլուրում» թաղված մեր հերոսներին»,- ասում է Մանուկյանն ու ավելացնում, որ իր պայքարն այսօր նաև այդ տղաների հիշատակի համար է, որ երազում էին հզոր երկիր ունենալ:


Մենք հաղթելու ենք, ասում է վարչապետի միասնական թեկնածուն, այդտեղ կասկած չկա, մենք նորից ոտքի ենք կանգնելու. «Հիմա մի քիչ հիասթափվել ենք, ինքներս մեզնից ենք հիասթափվել, բայց մենք հզոր ժողովուրդ ենք, նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր ու ազդեցիկ երկիրն ենք լինելու, ապահովելու ենք բարեկեցիկ կյանք»:

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ